Այսօր: Երեքշաբթի, 25 Հունվարի 2022թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.01.22 Հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի  վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022թ. hունվարի 27-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքապետարանում տեղի կունենա <<ՄՈՒԼՏԻ  ԳՐՈՒՊ-ՍԹՈՈՒՆ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի <<ՄՈՒԼՏԻ  ԳՐՈՒՊ-ՍԹՈՈՒՆ>> տրավերտիններ տեղամասի շահագործման ածխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին փուլ/:

19.01.22 <<ՀՀ վարչապետի գավաթ>> սիրողական սեղանի թենիսի մրցաշար
📌📌📌Ուշադրություն📌📌📌 2022 թվականի փետրվարի 28֊ին և մարտի 1֊ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է 《ՀՀ վարչապետի գավաթ》սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը՝ տղամարդկանց և կանանց միջև։ 🏓🏓🏓《ՀՀ վարչապետի գավաթ》 սիրողական սեղանի թենիսի մրցաշարը անցկացվելու է երկու տարիքային խմբերով. 1֊ին տարիքային խումբ՝ 18֊ից 35 տարեկան (1987֊2004թթ ծնված) կանայք,18-40 տարեկան (1982-2004 թթ. ծնված)տղամարդիկ,2֊րդ տարիքային խումբ՝ 36 (1986թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ։ Մրցաշարի մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով։ Մրցաշարին չեն կարող մասնակցել.֊ Այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ... Մանրամասն
23.11.21 Հայտարարություն իրաքզեկման մասին

Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության հավաք անցկացնելու մասին իրազեկման փաստաթղթեր

 

21.10.21 Հայտարարություն
ՈՒշադրություն
Հարգելի արարատցիներ
Ներկայացնում ենք <<ՀՀ վարչապետի գավաթ>> սիրողական կրոսավազքի մրցաշարի կանոնակարգը:
Ցանկացողները կարող են լրացնել հայտը և ներկայացնել նշված էլ. հասցեին:
18.10.21 Հիմնովին վերանորոգման աշխատանքներ

Ավարտվեց Արարատ քաղաքի N 2 <<Մովսես Գորգիսյան>>-ի անվան մանկապարտեզի տանիքի մի մասի և ամենամեծ խաղասենյակի հիմնովին վերանորոգումը՝ համայնքային բյուջեի սեփական միջոցների հաշվին:

13.10.21 Ծանրամարտիկների մեծարում

Արարատի քաղաքային համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը ընդունեց <<Արարատ քաղաքի մարզադպրոց>> ՀՈԱԿ սաներ՝Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 87կգ քաշայինների մրցավեճում Եվրոպայի չեմպիոնի կոչմանը արժանացած Մարգարիտա Առաքելյանին և 102կգ քաշայինների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացած Պետրոս Պետրոսյանին, (մարզիչ՝ Դավիթ Մուրադյան) հանձնելով պատվոգրեր և դրամական պարգևներ:

07.10.21 Գրադարանավարի օր
Հայաստանի Հանրապետության կասռավարության 2004թ. ապրիլի 22 N 561-ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օրԱրարատ քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1966թ-ին: Գրադարանը 1976 թվականի ապրիլից, երբ կազմավորվեցին գրադարանների կենտրոնացված համակարգերը, մասնաճյուղ քառասուն գրադարաններից մեկն էր, սակայն 1996թ. կառավարության որոշումով բոլոր գրադարանները առանձնանում են, և 1997թ. հունվարից գրադարանը անվանվում է Արարատ քաղաքային գրադարան:2007թ.-ից Արարատ քաղաքային գրադարանը և <<Մշակույթի կենտրոն>>-ի գրադարանը միանում են և անվանվում Արարատ քաղաքային գրադարան:Այսօր գրադարանի գրքային ֆոնդը կազմում է շուրջ 28000 կտոր գրականություն:Մանկական գրադարանը հիմնադրվել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner